Business

Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում

Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։

Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia-ն Իջևանի և Մեղրիի «Լոֆթ» երիտասարդական կենտրոններին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ երիտասարդների ներգրավման և հաղորդակցության զարգացման հարցում։ Սա թույլ կտա ընդլայնել կենտրոնների նախագծերի և ծրագրերի շրջանակը, որոնք կազմակերպվում են առցանց եղանակով։

«Մարզերի զարգացումը և ուժեղացումը, որոնք մեզ համար առաջնահերթություն են, նաև կապված են այդ համայնքներում ապրող երիտասարդների հետ։ Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն և ժամանակակից կրթական ռեսուրսներին անսպառ հասանելիություն» նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, կարևորելով Team Telecom Armenia-ի հետ համագործակցությունը, նշում է «Նմանատիպ խոշոր ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները շատ էական ու ոգևորիչ են։ Team Telecom Armenia-ի այս աջակցությունը թույլ է տալու էլ ավելի կրճատել մարզ-մայրաքաղաք հեռավորությունը՝ և բառիս բուն իմաստով, և փոխաբերական։ Գերարագ ինտերնետ հասանելիությունը և մարզաբնակ երիտասարդի հաղորդակցության միջոցների բարելավումը էական նշանակություն ունեն մեր կենտրոնների համար։ Team-ի կողմից իրականացված այս ներդրումը, համոզված եմ, սկիզբն է գործընկերային այն հարաբերությունների, որոնք հետագայում լայն իմաստով նպաստելու են կենտրոնների զարգացմանն ու առաջընթացին»։

Նախաձեռնության շնորհիվ մարզաբնակ երիտասարդները հնարավորություն կունենան նաև իրենց համայնքի «Լոֆթ» կենտրոններում հետևելու միջազգային, համապետական և այլ իրադարձությունների հեռարձակմանը՝ այդ կերպ մաս դառնալով մշակութային, կրթական, սպորտային և այլ իրադարձությունների։ 

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։

2014-ին Երևանում բացվեց Լոֆթը՝ յուրահատուկ ձևաչափ ունեցող հանրային, սոցիալական բազմաֆունկցիոնալ նախագիծ, որը խոստանում էր դառնալ 3-րդ տեղ՝ տնից, աշխատավայրից և/կամ ուսումնական հաստատությունից հետո։ Շուրջ 10 տարի անց՝ 2023-ին, քարտեզի վրա «Լոֆթ»-ի հասցեն միայն մեկը չէ. կենտրոնների ցանցն ընդլայնվել է ինչպես տարածական, այնպես էլ ձևաչափային նշանակությամբ՝ Լոֆթ Երևան, Լոֆթ Գյումրի, Լոֆթ Վանաձոր, Լոֆթ Իջևան և Լոֆթ Մեղրի (վերջին երեքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ)։ Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է հիմնել ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համայնք, որն օրեցօր համալրվում է ինտելեկտուալ, վառ դեմքերով։ Լոֆթում մենք ստեղծագործում ենք, բացահայտում ինքներս մեզ, հանդիպում մեր մենթորներին և միավորվում գաղափարի շուրջ։ 

Recent Posts

Ամփոփվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը

Այսօր հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի արդյունքները: Ծրագիրը,…

21 hours ago

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության ծրագիրը

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրը։ Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային…

4 days ago

Կասպերսկի. Կիբեռանվտանգության մասնագետների մեկ երրորդն ստացած բարձրագույն կրթությունն անբավարար է համարում ընթացիկ աշխատանքի համար

Աշխարհում կիբեռանվտանգության ոլորտում աշխատող հարցվածների ավելի քան մեկ երրորդը (36%) վստահ չեն աշխատանքի համար իրենց բարձրագույն կրթության արդյունավետության մեջ և…

4 days ago

BANA Angels-ը ներդում է կատարել Waveye ստարտափում

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը 100 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։ Waveye-ը զբաղվում է…

5 days ago

Formula VC-ն ներդում է կատարել Waveye ստարտափում

Formula VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում։ Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 16-րդ ստարտափն…

1 week ago

AITC/EIF կենտրոնը մեկնարկում է Ցանցային տեխնոլոգիաներ դասընթացը

AITC/EIF կենտրոնը մեկնարկում է Ցանցային տեխնոլոգիաներ դասընթացը։ Ցանցային ադմինիստրատորը պատասխանատու է ընկերության համակարգչային ցանցը անխափան և արդիական պահելու համար: Ցանցային…

1 week ago