
Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
Աշխարհի 179 քաղաքի ավելի քան 7000 հայ մարզիկ օգոստոսի 5-ից 19-ը կպայքարի լավագույնի կոչման համար. Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային8-րդ խաղերը։
Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև։ Մրցաշարերը անց են կացվելու Երևանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Team Telecom Armenia-ն միացել է 8-րդ խաղերին թիմային սպորտաձևերի տարածումը և զարգացումը երիտասարդների շրջանում խրախուսելու նպատակով։
«Ուրախ ենք հյուրընկալել մեր հայրենակիցներին այստեղ, նման մասշտաբային միջոցառման շրջանակում, որը ոչ միայն սպորտի, այլ նաև համախմբման ու թիմային հաղթանակների մասին է»,- ասում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Խոսելով Համահայկական խաղերի գաղափարի մասին ՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշում է, որ 25 տարի առաջ ծնված մարզական տոնի հիմքում համահայկականությունն է, հայկական աշխարհի ամրությունը:
«Համահայկական խաղերն ուղղված են հայկականությանը և հայապահպանությանը։Ուզում եմ հատուկ կարևորել մեր հովանավորներին, բարերարներին, որոնց շնորհիվ է նաև, որ խաղերը իրականություն են դառնում»,- հավելում էնա։
Համահայկական խաղերնանցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով:
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
18:45 02/08/23Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
-
20:52 22/06/23Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը
-
16:34 19/06/23Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները միացել են Team Telecom Armenia -ին` որպես տնօրենների խորհրդի անկախ անդամներ
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ