Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը:
SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։ Ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցելու համար ընկերությունը օգտագործում է միջազգային մի քանի կապուղիներ։
Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության և անվտանգության մակարդակը, բացի այդ հիմք է ստեղծում խմբի անդամ Team Telecom Armenia-ի համար՝ տարածաշրջանում դիրքը ամրապնդելու։
«Սա լավ նախադրյալ ու հեռանկար է բացում միջազգային այլ ընկերությունների հետ ապագա համագործակցությունների ու մեր առկա պոտենցիալի մեծացման համար։ Այս գործարքը Հայաստանն է՛լ ավելի հուսալի և անխափան ինտերնետով ապահովելու մեր ռազմավարական քայլերից է»,- նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։
«Ի դեմս նոր համասեփականատիրոջ՝ SkyTel-ը ձեռք է բերել փորձառու և ուժեղ գործընկեր: Team-ի գիտելիքների և փորձի, ինչպես նաև ընկերությունում մասնակցության շնորհիվ, մենք ակտիվորեն կզարգացնենք օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայությունը, ինչը Team-ն արդեն անում է Հայաստանում։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցի ծածկույթը Վրաստանի ևս 220-400 բնակավայրերում»,- նշել է SkyTel-ի տնօրեն Արչիլ Խոջաշվիլին։
SkyTel-ը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Ըստ Վրաստանի հաղորդակցությունների ազգային կոմիտեի (GMCC), Վրաստանի երեք խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկն է։ SkyTel-ի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը գերազանցում է 6000 կմ-ը, իսկ անլար ինտերնետի բազային կայանների թիվը 1200 է։ Ընկերությունը մոտ 70 000 բաժանորդին տրամադրում է ինտերնետ և IPTV թվային հեռուստատեսության ծառայություններ:
Թիմ ընկերությունների խմբին են պատկանում այդ թվում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 5 704 599 գրոհ:…
Ամերիկյան Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին ներկայացրել է iPhone սմարթֆոնների նոր տրաբերակները՝ iPhone 15 շարքը։ https://www.youtube.com/watch?v=ZiP1l7jlIIA iPhone 15 и iPhone 15…
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում կանխել են առցանց հասանելիության միջոցով բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ…
Եթե զբաղվում եք գիտահետազոտական աշխատանքներով կամ գիտական գաղափարների վրա հիմնված ձեռներեցությամբ, ցանկանում եք Ձեր հետազոտական աշխատանքները զարգացնել լիովին նոր ուղղությամբ…
Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:40-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: Շատերի կողմից սիրված և սպասված համաժողովն…
Սեպտեմբերի 8-ին, ժամը` 09:40-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկելու է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որն արդեն չորրորդ տարին…