«Կասպերսկի» ընկերության EDR-լուծումը նոր պարգև է ստացել AV-Comparatives-ից
Kaspersky Endpoint Detection and Response Expert լուծումը ստացել է ռազմավարական առաջատարի (Strategic Leader) կարգավիճակ Endpoint Prevention and Response (EPR) համակողմանի թեստավորման արդյունքում։ Այն իրականացրել է ավստրիական AV-Comparatives ընկերությունը։ Լուծումը հայտնաբերել և արգելափակել է բոլոր բարդ գրոհների տարածումը, ինչպես նաև տրամադրել է սպառիչ տեղեկատվություն յուրաքանչյուր գրոհի վերաբերյալ՝ MITRE ATT&CK-ի մարտավարությունների, տեխնիկաների և ընթացակարգերի ճիշտ հատկորոշմամբ: Ընդ որում, թեստավորողները նշել են լուծումը շահագործելու ցածր արժեքը։ Դրանում հաշվի են առնված ինչպես լուծման ձեռքբերման և աջակցության սկզբնական ծախսերը, այնպես էլ շահագործման ուղեկցող ծախսերը։ Kaspersky EDR Expert-ը հայտնվել է ըստ «Միջադեպերի կանխարգելման / Արձագանքման որակ» պարամետրի լավագույն արդյունքներով լուծումների եռյակում։
Ինչպես տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, EPR-թեստավորմանը մասնակցել է 10 պաշտպանական լուծում։ Ստուգման համար մշակվել է թիրախային գրոհների 50 սցենար։ Յուրաքանչյուր գրոհ զարգացել է երեք փուլով. վերջնական սարքի կոտրում և ամրապնդում այդտեղ (Endpoint Compromise and Foothold), կոտրված համակարգի և կորպորատիվ ցանցի ներսում ներթափանցման զարգացում (Internal Propagation), օգտակար ներբեռնվածքի գործարկում տեղեկատվական ակտիվները գողանալու համար (Asset Breach)։ Յուրաքանչյուր փուլում AV-Comparatives-ի մասնագետները վերլուծել են պաշտպանական լուծման ակտիվ (Active Response) և պասիվ արձագանքման (Passive Response) ունակությունները։ Առաջին դեպքում պրոդուկտները պետք է ավտոմատ հայտնաբերեն և արգելափակեն իրականացվող գրոհը, երկրորդում՝ հայտնաբերեն սպառնալիքը և տեղեկատվական անվտանգության մասնագետներին տրամադրեն հետագայում ինքնուրույն արձագանքման կամ հետաքննության համար բավարար մակարդակի վերլուծություններ։ Մասնագետները նաև արձանագրել են պաշտպանական լուծումների լրացուցիչ հնարավորությունները, օրինակ, արդյոք դրանք կարող են ամբողջությամբ վերականգնել գրոհի ենթարկված համակարգը պահուստավորված ֆայլից կամ մեկուսացնել այն ցանցից և այլն:
Կորպորատիվ ցանցերի վրա թիրախային գրոհների թվի աճի լույսի ներքո կարևոր է, որ կիբեռմիջադեպերի հայտնաբերման և դրանց արձագանքելու վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսվի: Այս պահանջը խթանում է EDR-ի գլոբալ շուկայի աճը: Ըստ The Insight Partners-ի կանխատեսումների՝ EDR լուծումների շուկան 2017-ի 785 միլիոն ԱՄՆ դոլարից կաճի մինչև 5 871,6 միլիոն դոլար 2025-ին: Այդպիսով միջին տարեկան տեմպը 2018-2025-ին կկազմի 28,8%։ Դա նշանակում է, որ EDR-ը շատ կազմակերպությունների համար դառնում է կիբեռանվտանգության անբաժանելի գործիք:
«Kaspersky EDR Expert լուծումը ցույց տվեց թիրախային գրոհներից պաշտպանվելու իր ունակությունը՝ իր նպատակներին հասնելու ոչ մի հնարավորություն չթողնելով գրոհողին: Որպես արդյունք՝ լուծումը հասավ ակտիվ և պասիվ արձագանքման մակարդակներում կուտակած բացարձակ 100%-ի»,- մեկնաբանում է AV-Comparatives-ի հիմնադիր և ղեկավար Անդրեաս Կլեմենտին:
«Մենք պարբերաբար մասնակցում ենք բարդ թեստերի՝ մեր տեխնոլոգիաների որակի անկախ գնահատական ստանալու համար: Այս ուսումնասիրության արդյունքները հերթական անգամ հաստատեցին Kaspersky EDR Expert-ի՝ իրեն վստահված կորպորատիվ ենթակառուցվածքը թիրախային գրոհներից արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունները»,- ասել է «Կասպերսկի» ընկերության սպառնալիքների ուսումնասիրության վարչության ղեկավար Ալեքսանդր Լիսկինը։
EDR տեխնոլոգիան XDR հարթակի, մասնավորապես, Kaspersky Symphony XDR-ի հիմքի հիմնական բաղադրիչն է, որը միավորում է պաշտպանական լուծումների աշխատանքն ամբողջ ենթակառուցվածքի շրջանակներում կիբեռսպառնալիքներին հակազդման միասնական համակարգի մեջ։ «Կասպերսկի» ընկերության՝ թեստավորման անկախ լաբորատորիաների կողմից ապացուցված լայն EDR-հնարավորությունները բուն Kaspersky Symphony XDR հարթակի արդյունավետությունը հասցնում են ամենաբարձր մակարդակի։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է