Կասպերսկի. Աշխարհում մոբայլ սարքերի օգտատերերի վրա լրտես-տրոյացիների գրոհների քանակն ավելացել է 29%-ով
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ 2022-ի հունվար-սեպտեմբերին աշխարհում մոբայլ սարքերի օգտատերերի վրա լրտես-տրոյացիների գրոհների քանակն աճել է 29%-ով՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն Ռուսաստանում այդ ընթացքում ընկերությունը գրանցել է ավելի քան 320 հազար նման գրոհ։
Այդ ծրագրերը հավաքում են օգտատիրոջ անձնական տվյալները առանց նրա համաձայնության և փոխանցում չարագործներին։ Դրանք կարող են հասանելիություն ստանալ գրագրությանը սոցիալական ցանցերում և մեսենջերներում, ձեռք գցել և վերլուծել ստեղների սեղմումները, կատարել էկրանի արտապատկերումներ։ Եվ սա դրանց հնարավոր ֆունկցիոնալության բնավ ամբողջական ցանկը չէ։ Վնասաբեր ծրագրերն օգտագործում են ինչպես շարքային օգտատերերին լրտեսելու, այնպես էլ ընկերությունների վրա բարդ թիրախային գրոհների շրջանակում։
Չափազանց դժվար է ինքնուրույն որոշել, որ սարքի վրա տեղադրված է լրտեսող ԾԱ։ Անուղղակի նշանների թվում են մարտկոցի արագ լիցքաթափումը կամ տրաֆիկի մեծ ծավալի ծախսը: Այնուամենայնիվ, համոզվելու համար, որ սմարթֆոնում լրտեսող ԾԱ է աշխատում, հարկ է օգտագործել անվտանգության լուծում կամ դիմել մասնագետների:
«Մարդու մասին տվյալներ հավաքելու համար չարագործներն ու չարակամները կարող են լրտեսական կամ ստալկերային ԾԱ կիրառել։ Վերջիններս իրենցից ներկայացնում են կոմերցիոն լրտեսող ծրագրեր։ Սովորաբար դրանք օգտագործում են նրանք, ովքեր մոտիկից ծանոթ են զոհին. նման ծրագրակազմ տեղադրելու համար անհրաժեշտ է անմիջական հասանելիություն սմարթֆոնին: Ի դեպ, 2022-ին մեր լուծումները ստալկերային հավելվածների կիրառմամբ գրեթե 55 հազար գրոհ են գրանցել ռուսաստանցի օգտատերերի վրա»,- պարզաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Վիկտոր Չեբիշևը։
«Կասպերսկի» ընկերությունը պարզաբանում է, որ եթե լրտեսումն իրականացվում է ստալկերային ԾԱ-ի միջոցով, այն կարելի է ինքնուրույն հայտնաբերել. դրա համար Android-ում պետք է ստուգել հավելվածների թույլտվությունները: Սովորաբար ստալկերային ծրագրերն օգտագործում են հասանելիությունը տեսախցիկին և խոսափողին, տեղորոշմանը, AccessibilityService-ին, և սարքում ունեն ադմինիստրատորի իրավունքներ: Նաև եթե մարդն իր սարքում հայտնաբերել է ստալկերային կամ լրտեսող ԾԱ, խորհուրդ չի տրվում անմիջապես հեռացնել այն. լրտեսումը նախաձեռնողը բավականին արագ կիմանա դրա մասին, և հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կլինեն այդ դեպքում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է