Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
2022 թ․-ի ամռանը Viber-ը Հայաստանում արգելափակել է ավելի քան 25 հազար կեղծ հաշիվ
12/09/2022 13:50

2022 թ․-ի ամռանը Viber-ը Հայաստանում արգելափակել է ավելի քան 25 հազար կեղծ հաշիվ

Rakuten Viber-ը հատուկ ուշադրություն է դարձնում տվյալների գաղտնիությանը և անվտանգ հաղորդակցության խնդրին։ Բացի մեսենջերի հիմնական գործառույթների ծայրից ծայր (End-to-End) կոդավորումից, Viber-ն ունի անվտանգության բազմաթիվ այլ լրացուցիչ գործառույթներ: Ընկերությունն ակտիվորեն աշխատում է նաև օգտատերերի լրացուցիչ պաշտպանության ուղղությամբ. միայն 2022 թվականի ամռանը Հայաստանում Viber-ն արգելափակել է 25,7 հազար հաշիվ, որոնցից օգտատերերին զանգահարել և ներկայացրել են տարբեր կազմակերպությունների անունից։ Այդ հաշիվներն արգելափակվել են մեսենջերում օգտատերերի բողոքների հիման վրա։

Երբ Viber-ի օգտատերերը ինչ-որ մեկի հեռախոսահամարը նշում են որպես սպամ, Viber-ի հակասպամ համակարգը հասկանում է, որ հաշիվը կարող է լինել սպամի աղբյուր: Հաղորդագրության վերաբերյալ բողոքն ուղղակի նախազգուշացում է Viber-ի համար, որ տվյալ հաղորդագրություն ուղարկողը սպամ է: Արգելափակված սպամ-աքաունթների թվի աճը պայմանավորված է Viber-ում օգտագործվող ավտոմատ արգելափակման համակարգի մշակմամբ, ինչպես նաև օգտատերերի կրթվածության բարձրացմամբ, ովքեր նշում են նման հաշիվները որպես «Սպամ»:

Իր կողմից, օգտագործելով ավտոմատ համակարգ, Viber-ի թիմը պարբերաբար արգելափակում է այն հաշիվները, որոնց ստեղծողները կեղծ ներկայանում են որպես բանկերի և այլ կազմակերպությունների (նույնիսկ պետական համակարգի) ներկայացուցիչներ կամ փորձում կորզել օգտատերերի անձնական տվյալները կամ ֆինանսական միջոցները։ Viber-ն օգտագործում է հատուկ ալգորիթմներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են հավելվածի կասկածելի օգտագործումը և արգելափակում համապատասխան հաշիվները։

Որպես կանոն, խաբեբաները գրում կամ զանգահարում են օգտատերերին հատուկ ստեղծված հաշիվներից՝ օգտագործելով կեղծ անուն և լուսանկար, որպեսզի նմանակեն կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչներին. սա հատկապես վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են բանկային ծառայությունները, հեռահաղորդակցությունը և այլն: Viber-ը հիշեցնում է թվային միջավայրում ավելի ուշադիր և զգույշ լինելու անհրաժեշտության վերաբերյալ, խրախուսում չսեղմել անհայտ կոնտակտներիղ ուղարկված հղումներին և միշտ օգնել ընկերներին, եթե որևէ կասկածելի բան է հայտնաբերվում։ 

Եթե ​​կասկածելի հաշվից ձեզ գրեն, կարող եք տվյալ հեռախոսահամարը նշել որպես «Սպամ»՝ բացելով երկխոսության պատուհանը հավելվածում և ընտրելով հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել»: Որոշակի թվով բողոքների դեպքում այն մասին, որ հաշիվը սպամ նամակագրություններ է տարածում կամ զանգում, այն կարգելափակվի Viber-ում և չի կարողանա անհանգստացնել մեսենջերի օգտատերերին: Կարող եք նաև տեղեկատվությունն ուղարկել Viber-ի աջակցման կենտրոն։ 

Օգտատիրոջ անվտանգությունը Viber-ի հիմնական առաջնահերթություններից մեկն է, այդ իսկ պատճառով 2016 թվականից մեսենջերում բոլոր հիմնական գործառույթները լռելյայնորեն պաշտպանված են ծայրից ծայր ծածկագրմամբ, ներառյալ անձնական և խմբակային զրույցները, անձնական աուդիո և տեսազանգերը, մեդիա փոխանակումը և բոլոր օգտատերերի միացված սարքերի անվտանգությունը: Սա նշանակում է, որ ֆայլերը կոդավորված են ուղարկողի սարքում և վերծանվում են ստացողի սարքում: Viber-ում պահվում է միայն երկու հեռախոսահամարների միջև կապ հաստատելու վասին փաստը։ Ո՛չ մեսենջերը, ո՛չ երրորդ կողմերը չեն կարող հասանելիություն ստանալ փոխանցված բովանդակությանը:

Ի հավելումն անվտանգության գործառույթների, որոնք լռելյայն ներառված են մեսենջերում, Viber-ն ունի լրացուցիչ հնարավորություններ՝ հաղորդակցության էլ ավելի մեծ գաղտնիության համար.

  • Երկաստիճան նույնականացում: Երկաստիճան նույնականացման շնորհիվ Viber օգտատերերը կարող են պաշտպանել իրենց հաշիվները PIN կոդով և էլ. Հասցեով։ Երկաստիճան ստուգումն ակտիվացնելու համար պետք է ստեղծել վեցանիշ PIN կոդ և հաստատել էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետև  բջջային սարքի կամ համակարգչի միջոցով Viber մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր կողմից ստեղծված PIN կոդը: Եթե ​​օգտատերը մոռանա կոդը, նա կկարողանա վերականգնել մուտքը հաշիվ՝ օգտագործելով ստուգված էլ. Հասցեն։ Բացի այդ, կողմնակի անձինք չեն կարողանա դեակտիվացնել Viber-ի հաշիվը համակարգչի վրա Viber հաշիվը համակարգչով դեակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել PIN կոդը:
  • Անհետացող հաղորդագրությունները մասնավոր և խմբակային զրույցներում։ Գործառույթը հասանելի է մասնավոր և խմբային զրույցներում: Դրա շնորհիվ ընտրված հաղորդագրության համար կարող եք սահմանել ինքնաոչնչացման ժամանակաչափ, և նշանակված ժամին ուղարկված հաղորդագրությունը կջնջվի: «Գաղտնի» ռեժիմում կարող եք ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ տեսակի ֆայլեր և ժամանակաչափը կարգավորել 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր: Հաղորդագրությունը ջնջելու համար ավտոմատ հետհաշվարկը կսկսվի հենց ստացողը տեսնի նամակը: Կարևոր է նաև այն փաստը, որ եթե ձեր զրուցակիցը կամ խմբային զրույցի մասնակիցներից որևէ մեկը սքրինշոթ անի նման հաղորդագրությունը, Viber-ը ձեզ կտեղեկացնի այդ մասին։ Գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել չաթը, սեղմել ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակին և ընտրել հաղորդագրության անհետացման ժամանակը:
  • Թաքնված չաթեր։ Viber-ը թույլ է տալիս թաքցնել անհատական ​​զրույցները նամակագրության ընդհանուր ցանկից: Վերջիններիս հասանելիություն ստանալու համար հարկավոր է մուտքագրել նախապես սահմանված PIN կոդը: Գործառույթն օգտակար է, հատկապես եթե բջջային սարքը, որի վրա տեղադրված է մեսենջերը, օգտագործվում է մի քանի մարդկանց կողմից։ Android-ում հետաքրքրասեր աչքերից չաթը թաքցնելու համար հարկավոր է երկար սեղմել չաթի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրել համապատասխան տարբերակը: iOS-ում «սահեցրեք» նամակագրությունը դեպի ձախ և երևացող գործողությունների ցանկում ընտրեք «Թաքցնել» տարբերակը և սահմանեք PIN կոդ:
  • Համակարգչային տարբերակի գաղտնաբառ: Viber-ը թույլ է տալիս հավելվածի աշխատասեղանի տարբերակում PIN կոդ սահմանել, որպեսզի ոչ ոք չկարողանա մուտք գործել օգտատիրոջ նամակագրություն, եթե անգամ այլ մարդիկ մուտք ունեն նրա համակարգիչ (կամ, օրինակ, եթե օգտատերը որոշի պաշտպանել իր հաշիվը համակարգչային տարբերակում): Գաղտնաբառ սահմանելու համար անհրաժեշտ է բացել Viber-ը ԱՀ-ում, սեղմել պատուհանի վերին ձախ անկյունում գտնվող երեք կետերի վրա և ընտրել «Սահմանել գաղտնաբառը Viber-ի համար» սյունակը:
  • Թաքցնել «Դիտված» և «Առցանց» կարգավիճակները: Viber-ը թույլ է տալիս թաքցնել հաղորդագրության դիտման կարգավիճակը և ձեր ընթացիկ կարգավիճակը հավելվածում: Դուք կարող եք կարգավորել այս պարամետրերի տեսանելիությունը մեսենջերի «Կարգավորումներ» բաժնի «Գաղտնիություն» բաժնում:
  • Թաքցնել պրոֆիլի լուսանկարն անծանոթներից: Մեսսենջերում դուք կարող եք ձեր պրոֆիլի լուսանկարն անտեսանելի դարձնել կողմնակի անձանց համար: Պարզապես անջատեք այդ գործառույթը հավելվածի գաղտնիության կարգավորումներում՝ մուտք գործեք «Ավելին» բաժին, այնուհետև «Կարգավորումներ», «Գաղտնիություն» և անջատեք «Ցուցադրել իմ լուսանկարը» տարբերակը:
  • Նամակագրության հարցումներ։ Viber-ում անհայտ օգտատերերի խմբին կամ ալիքին միանալու հրավերներն ավտոմատ կերպով գնում են նամակագրության հարցումների թղթապանակ: Օգտատերը միշտ կարող է «ընդունել» հրավերը, որից հետո չաթը կտեղափոխվի ընֆհանուր չաթերի էկրան։ Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է:
  • Խմբերին միանալու կարգավորումներ։ Գործառույթը հնարավորություն է տալիս սահմանափակելու մարդկանց շրջանակը, ովքեր կարող են օգտատեր ավելացնել խմբերում:
  • Ապրանքանիշերի վերիֆիկացում։ Viber-ում ապրանքանիշի կամ կազմակերպության հաստատված բիզնես հաշիվն ունի կապույտ նշան՝ իսկությունն ստուգելու համար:

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը: