Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել
26/09/2019 19:57

Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել

Հայաստանում Beeline-ը տեղեկացնում է, որ այսուհետ  Facebook սոցիալական կայքում կգործի նոր առանձին էջ իր կորպորատիվ հաճախորդների համար։ Beeline Business էջն օգտակար կլինի ոչ միայն Beeline-ի գործող կորպորատիվ հաճախորդների համար, այլ նաև կորպորատիվ սեգմենտի առաջարկներով հետաքրքրվող անձանց համար։  

Beeline Business էջի բացման նպատակն է կորպորատիվ հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների և առաջարկների մասին, կիսվել փորձով և կապ պահպանել վերջիններիս հետ։ Էջը նաև թույլ կտա նոր հաճախորդներին արագ ծանոթանալու բիզնես նոր առաջարկներին։

«Մեզ համար շատ կարևոր է նպաստել բիզնես ոլորտի զարգացմանը Հայաստանում և առավել արդյունավետ, մատչելի և նորարարական ծառայություններ տրամադրել գործարարներին։ Beeline Business էջում դուք կգտնեք ամենաշահավետ առաջարկները Ձեր բիզնեսի համար։ Նաև էջը հնարավորություն կընձեռի օպերատիվ կերպով ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այս էջի ստեղծմամբ Beeline-ը հարթակ է ստեղծում համախմբելու բիզնես ոլորտի ներկացուցիչներին՝ տեղեկատվության փոխանակումը պարզ, արագ և հարմար դարձնելով։

Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր առաջարկների մասին կարելի է ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին: