Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Nokia-ն հնարավոր է սմարթֆոնների շուկա վերադառնա C1 մոդելով
26/11/2015 12:12

Nokia-ն հնարավոր է սմարթֆոնների շուկա վերադառնա C1 մոդելով

Հայտնի է, որ սմարթֆոնների բիզնեսը Microsoft-ին վաճառելուց Nokia-ն պարտավորվել էր որոշակի ժամանակաշրջան չզբաղվել հեռախոսների արտադրությամբ։ Հաջորդ տարի վերոնշյալ ժամանակաշրջանը ավարտին է մոտենում։ Համացանցում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Nokia-ն պատրաստվում է վերադառնալ սմարթֆոնների շուկա։

Այսօր համացանցում հայտնվել են Nokia C1 անվանված սմարթֆոնի նկարները, որի թողարկումով էլ ֆիննական ընկերությունը հաջորդ տարի կվերադառնա սմարթֆոնների շուկա։

Տեղեկությունների համաձայն սարքավորման էկրանի անկյունագիծը կլինի 5″, այն կունենա 2GB ներքին հիշողություն և զինված կլինի Intel պրոցեսորով։ Սարքավորումը կաշխատի Android օպերացիոն համակարգով։ Լուրեր կան նաև, որ Nokia C1-ը հնարավոր է թողարկվի նաև Windows օպերացիոն համակարգով, սակայն դա քիչ հնարավոր է։ Նշենք նաև, որ սմարթֆոնը կարտադրվի Չինաստանում՝ Foxconn գործարանում։