Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Google-ը գործարկել է Android Pay վճարային հարթակը
01/06/2015 11:47

Google-ը գործարկել է Android Pay վճարային հարթակը

Google կորպորացիան ծրագրավորողների Google I/O կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է Android Pay վճարային համակարգը: Android Pay-ը աշխատում է NFC չիպի միջոցով: Հին սարքերին օգնության կհասնեն Host Card մոդուլները: Օգտատերերը նաև հնարավորություն կունենան իրենց գործարքները հաստատել մատնահետքերի միջոցով:

Գործարկման պահից, համակարգն արդեն իսկ աշխատում է ավելի քան 700 000 առաջատար խանութների հետ: Օգտատերերին նաև հնարավորություն է տրվում ներհավելվածային վճարումների իրականացնել այնպիսի համակարգերում, ինչպիսիք են Uber, Groupon, Lyft և այլն: Համակարգն առայժմ հասանելի է միայն ամերիկացի օգտատերերին: Այն աշխատում է Visa, Mastercard, AmEx և Discovery վճարային հարթակների հետ: