Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հայտնի է Samsung Galaxy S6 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսի ամսաթիվը
03/02/2015 13:55

Հայտնի է Samsung Galaxy S6 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսի ամսաթիվը

Samsung ընկերությունն արդեն ուղարկել է այդքան սպասված Galaxy Unpacked 2015 իրադարձության հրավերները: Այն տեղի կունենա մարտի 1-ին, Բարսելոնայում՝ Mobile World Congress ամենամյա ցուցահանդեսից առաջ: Ենթադրվում է, որ բացի Samsung Galaxy S6-ից, ներկայացվելու է նաև ճկվող դիսփլեյով Galaxy S Edge մոդելի սմարթֆոնը:  

Վերջին լուրերի համաձայն՝ Galaxy S6-ն ունենալու է QHD թույլատրությամբ 5 դյույմանոց Super AMOLED դիսփլեյ, աշխատելու է ութ միջուկանի պրոցեսորով, հագեցած է լինելու 20 Մ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներով, ինչպես նաև 3 Գբ օպերատիվ հիշողությամբ: Իր  143,5 x 70,7 x 7,19 մմ չափսերով նոր սմարթֆոնը լինելու է ավելի բարակ, քան նախորդ՝ Galaxy S5 մոդելը: