Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Այսօր մի շարք երկրներում Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես արգելափակած են եղել
27/01/2015 13:21

Այսօր մի շարք երկրներում Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես արգելափակած են եղել

Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում աշխարհի շատ երկրներում ժամանակավորապես արգելափակվել էր Facebook, Instagram, Tinder, AIM և Hipchat սոցիալական ցանցերի մուտքը: Առաջին երկուսի աշխատանքների խափանումը նկատվել է նաև Հայաստանում: Օգտատերերը չէին կարողանում բացել իրենց օգտահաշիվները՝ չէին աշխատում ո՛չ լրահոսի, ո՛չ հաղորդագրությունների և ո՛չ էլ հրապարակումների բաժինները: 

Տվյալ պահին վերոհիշյալ ծառայությունների անխափան աշխատանքը վերականգնված է: Facebook-ի ներկայացուցիչները խափանումների հնարավոր պատճառներին առայժմ չեն անդրադարձել, սակայն կասկածներ կան, որ ստեղծված իրավիճակի հեղինակը Lizard Squad հաքերների խմբավորումն է: 

Հաքերները երկու թվիթ են հրապարակել, որոնցից առաջինում արձանագրվում է սոցցանցերի մուտքի արգելափակման փաստը, իսկ երկրորդում ակնարկվում է այն մասին, որ Twitter-ը ևս կարժանանար նույն ճակատագրին, եթե վերջիններս չօգտագործեին այն որպես հաղորդակցման հարթակ: