Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերը «AMBER Alert» ծանուցումների միջոցով կտեղեկացվեն կորած երեխաների մասին
15/01/2015 14:04

ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերը «AMBER Alert» ծանուցումների միջոցով կտեղեկացվեն կորած երեխաների մասին

Ինչպես հայտարարել է Facebook-ը, ԱՄՆ-ում բնակվող Facebook-ի օգտատերերն այսուհետ ծանուցումներ են ստանալու անհայտ կորած երեխաների մասին:

Ծանուցումներն ուղարկվելու են եկրի այն շրջաններում բնակվող օգտատերերին, որտեղ ենթադրաբար կարող է գտնվել երեխան: Ծանուցումները ներառելու են որոնումների համար օգտակար տեղեկատվություն՝ լուսանկարներ, նկարագիր և այլն: Տեղեկատվությունը կարող է վերաբերել ինչպես երեխային, այնպես էլ առևանգման մեջ կասկածվող անձին: Ծանուցումները հայտնվելու են օգտատիրոջ լրահոսում: Վերջինս, կիսվելով ընկերների հետ, կարող է տարածել տեղեկատվությունն ու նպաստել որոնողական աշխատանքների արդյունավետությանը: 

Կորած երեխաների մասին ծանուցումները երևալու են սոցիալական ցանցի ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային տարբերակներում: Ընդ որում՝ բջջային ծանուցումները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քանի որ օգտատերերի մեծամասնությունն ավելի հաճախ Facebook է մուտք գործում բջջային սարքերից: