Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Pantelligent «խելացի» թավան ավելի հաճելի կդարձնի ուտեստներ պատրաստելու գործընթացը
16/12/2014 12:33

Pantelligent «խելացի» թավան ավելի հաճելի կդարձնի ուտեստներ պատրաստելու գործընթացը

Kickstarter համաֆնանսաֆորման հարթակում ներկայացված Pantelligent «խելացի» թավան ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 55 000 ԱՄՆ դոլար է կարողացել ներգրավել, այնինչ արտադրությունն սկսելու համար պահանջվում էր ընդամենը 30 000 ԱՄՆ դոլար: 

Թավայի առանձնահատկությունը կայանում է ներդրված ջերմաչափի և Bluetooth LE ինտերֆեյսի մեջ: Անլար ինտերֆեյսի և հատուկ մշակված հավելվածի միջոցով թավան կապ է հաստատում բջջային սարքի հետ և հաղորդում ընթացիկ ջերմաստիճանը: Մյուս բոլոր գործողությունների համար պատասխանատու է հավելվածը: Դրա միջոցով օգտատերը կարող է ընտրել անհրաժեշտ բաղադրատոմսը, ստանալ ուտեստի պատրաստման համապատասխան ուղեցույց, ինչպես նաև ծանուցումներ այն մասին, թե երբ է պետք իջեցնել կամ բարձրացնել կրակը: 

Նշենք, որ առայժմ հավելվածը նախատեսված է միայն iOS սարքերի համար, սակայն մոտ ապագայում կթողարկվի նաև Android տարբերակը: