Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մշակվում է Project Ara մոդուլային սմարթֆոնի 2-րդ նախատիպը
11/12/2014 13:25

Մշակվում է Project Ara մոդուլային սմարթֆոնի 2-րդ նախատիպը

Հունվարին կայանալիք Project Ara մոդուլային սմարթֆոնին նվիրված կոնֆերանսի նախաշեմին Google-ի աշխատակիցները, հրապարակելով սարքի երկրորդ նախատիպի պլատան, որոշել են մեծացնել դրա նկատմամբ ունեցած մարդկանց հետաքրքրությունը: Project Ara-յի նոր նախատիպը ստացել է Spiral 2 անվանումը: Նախագծողները խոստանում են, որ ամենաուշը մեկ ամսից այն արդեն հասանելի կլինի:  

Spiral 2-ը պաշտոնապես թողարկվելու է հունվարի 14-ին: Հենց այդ օրը Google-ը ծրագրում է զուգահեռ կոնֆերանսներ անկացնել Հյուսիսային և Հարավավային Ամերիկաներում, ինչպես նաև Եվրոպայում: Նմանաիտպ կոնֆերանսներ նախատեսվում են նաև ասիական մի շարք քաղաքներում, սակայն դրանք տեղի կունենան միայն հունվարի 24-ին:  

Դատելով սպասվող կոնֆերանսների քանակից՝ կարելի է ենթադրել, որ Google-ը մեծ հույսեր է կապում Project Ara նախագծի հետ և պատրաստ է ահռելի միջոցներ ներդնել դրա իրականացման համար: