Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
LG և Google ընկերությունները երկկողմանի լիցենզավորման համաձայնագիր են ստորագրել
06/11/2014 11:59

LG և Google ընկերությունները երկկողմանի լիցենզավորման համաձայնագիր են ստորագրել

LG կորեական կորպորացիան իր պաշտոնական բլոգում հայտարարել է Google-ի հետ՝ առնվազն տասը տարի ժամկետով երկկողմանի լիցենզավորման համաձայնագիր կնքելու մասին:

Այսպիսով, ինչպես Google-ը, այնպես էլ LG ընկերության բոլոր ստորաբաժանումներն այսուհետ իրավունք կունենան առանց լրացուցիչ համաձայնություն ստանալու անհրաժեշտության օգտագործել միմյանց արտոնագրերը: Համաձայնագրում որևէ բացառություն չի ներառվել, ինչը նշանակում է, որ երկու ընկերությունների դեպքում էլ այն գործում է արտոնագրային ամբողջ փաթեթի համար: