Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սմարթֆոնը կլուծի ցանկացած հավասարում
27/10/2014 13:06

Սմարթֆոնը կլուծի ցանկացած հավասարում

PhotoMath անվճար հավելվածն անկասկած օգտակար կլինի դպրոցականների համար: Սմարթֆոնի տեսախցիկը մոտեցնելով մաթեմատիկական հավասարումներին՝ այն լուծում է դրանք և ցուցադրում ճիշտ պատասխանը: Ծրագիրը նախատեսված է iOS և Windows Phone օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար, իսկ Android տարբերակը թողարկվելու է 2015 թվականի սկզբին: 

Մաթեմատիկական նշանները հավելվածն «ընթերցում» է OCR մոդուլի միջոցով, իսկ հավասարումների լուծման համար օգտագործվում է հատուկ մշակված տեխնոլոգիա: PhotoMath-ը կարողանում է լուծել գծային, կոտորակներ, ինչպես նաև տարբեր աստիճանի արմատներ պարունակող հավասարումներ: 

Microblink ընկերության ծրագրավորողները նշել են, որ հավելվածն ստեղծվել է զուտ դպրոցական երեխաներին օգնելու նպատակով: Դիտելով տեսանյութը՝ կարող եք տեսնել, որ բացի ճիշտ պատասխանից, հավելվածը քայլ առ քայլ ցուցադրում է նաև, թե ինչ տրամաբանությամբ է լուծվում հավասարումը: