Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Messenger. SMS և MMS հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված նոր հավելված Android 5.0 Lollipop-ում
17/10/2014 13:25

Messenger. SMS և MMS հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված նոր հավելված Android 5.0 Lollipop-ում

Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգի շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեց նաև մի նոր հավելված, որը ստացել է Messenger անվանումը և նախատեսված է SMS/MMS հաղորդագրությունների փոխանակման համար: Այս նորությունը կարող է մի փոքր տարօրինակ թվալ, քանի որ վերջին տարիների ընթացքում Google-ը հաղորդակցման բոլոր միջոցները համախմբում էր մեկ ընդհանուր` Hangouts ծրագրում, որի պիտակն անգամ չի ներառվել Android օպերացիոն համակարգի նոր տարբերակի դեսքթոփի վրա: 

Google-ի աշխատակիցների խոսքերով` Messenger հավելվածի անհրաժեշտությունը բացատրվում է իր պարզությամբ: Hangouts-ը բազմահարթակ և բազմաֆունկցիոնալ հավելված է, որի ծառայությունների մեծամասնության կարիքն օգտատերերը շատ հաճախ չեն զգում: 

Ստեղծելով Messenger հավելվածը՝ Google-ն օգտատերերին ընտրության հնարավորություն է ընձեռում: Այն մարդիկ, ովքեր օգտվում են միայն SMS և MMS հաղորդագրությունների փոխանակման ծառայությունից, բնականաբար իրենց նախապատվությունը կտան Messenger-ին: