Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Amazon-ը ներկայացնում է բանկային քարտերով գործարքների համար նախատեսված Card Reader սարքը
29/07/2014 09:58

Amazon-ը ներկայացնում է բանկային քարտերով գործարքների համար նախատեսված Card Reader սարքը

Amazon ընկերությունը պատրաստվում է ներկայացնել բանկային քարտերով գործարքներ իրականացնելու համար նախատեսված իր սեփական սարքը: Այն ստանալու է Card Reader անվանումը և ամենայն հավանականությամբ պաշտոնապես կներկայացվի այս տարվա օգոստոսի 12-ին: 

Սարքն ունենալու է նույն ֆունկցիոնալ հնարավորությունները, որոնցով հագեցած են PayPal , Square և Staples ընկերությունների արդեն իսկ գոյություն ունեցող նմանատիպ սարքերը: Բջջային սարքերի հետ համատեղելի համակարգի արժեքն ԱՄՆ-ում կազմելու է 9,99 դոլար: 

Բոլորովին վերջերս Amazon-ը ներկայացրեց նաև բջջային վճարումների սեփական համակարգը և չի բացառվում, որ Card Reader-ի ֆունկցիոնալը մասամբ կինտեգրվի այդ ծառայության մեջ: