Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Gmail-ը դառնում է հայերեն
08/07/2014 16:33

Gmail-ը դառնում է հայերեն

Էլեկտրոնային նամակների միջոցով շփումը հաղորդակցման ունիվերսալ միջոց է դարձել մեր օրերում: Ընդամենը մեկ կոճակ սեղմելով՝ կարելի է կապ հաստատել աշխարհի մյուս ծայրում գտնվող ընկերների կամ հարազատների հետ: 

Ամենակարևոր բաղկացուցիչը, որ մարդկանց շփումն ունիվերսալ է դարձնում, լեզուն է: Gmail-ը մինչ այսօր ներառում էր 58 լեզու, իսկ այժմ այն համլրվել է ևս 13-ով, այդ թվում՝ հայերենով: Նոր ավելացված մյուս լեզուներն են՝ վրացերենը, ադրբեջաներենը, հոնկոնգյան չինարենը, կանադական ֆրանսերենը, աֆրիկաանսը, գալիսերենը, կխմերականը, լաոսերենը, մոնղոլերենը, նեպալերենը, սինհալերենն ու զուլուսերենը։