Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Apple-ի նոր քարտեզը քաղաքների վրայով «թռչելու» հնարավորություն կտա
20/06/2014 12:32

Apple-ի նոր քարտեզը քաղաքների վրայով «թռչելու» հնարավորություն կտա

WWDC 2014 կոնֆերանսի շրջանակներում Apple ընկերությունը ներկայացրեց iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակը և պատմեց մի շարք նորարարությւոնների մասին, որոնք սպասվում են այս աշնանը: Սակայն կա ևս մի ծառայություն՝ Apple Maps-ը, որի մասին ընկերությունը մանրամասներ չհայտնեց: Բանն այն է, որ այս հավելվածը ևս ենթակա է արմատական փոփոխությունների և ամենայն հավանականությամբ այն հասանելի կլինի միայն iOS 8-ի թողարկումից հետո:

Apple Maps-ը ներառելու է Flyover City Tour ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս «թռչել» քաղաքների վրայով և ուսումնասիրել դրանց եռաչափ արտապատկերումը: Դիտելով ներկայացված տեսանյութը՝ կարող եք ծանոթանալ Apple ընկերության նոր քարտեզին և գտահատել դրա հանճարեղությունը: