Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Կաննի առյուծներ» փառատոնին Nivea-յի՝ թևնոցի վերափոխվող գովազդը «Գրան Պրի» մրցանակի է արժանացել
18/06/2014 10:21

«Կաննի առյուծներ» փառատոնին Nivea-յի՝ թևնոցի վերափոխվող գովազդը «Գրան Պրի» մրցանակի է արժանացել

Ամսագրում ներկայացված գովազդը, որը վերափոխվում է կրելի սարքի, դարձել է «Կաննի առյուծներ» ամենամյա միջազգային փառատոնի Mobile դասակարգի գլխավոր մրցանակակիրը:

Nivea Sun-ի կրեատիվ գաղափարը, որը նախատեսված էր բրազիլական շուկայի համար, սկիզբ է առել ամսագրում ներկայացված գովազդից, որը ներառում էր էջից առանձնացվող թևնոց: Փաթաթելով այն երեխաների թևին և ներբեռնելով հատուկ «Nivea Protege» հավելվածը՝ մայրերը կարող են սահմանել հստակ հեռավորություն, որի սահմաններում երեխաները կարող են խաղալ կամ զբոսնել: Սահմաններից հեռանալու դեպքում հավելվածը հատուկ ազդանշանի միջոցով մայրերին տեղեկացնում է այդ մասին:

Գաղափարն իրոք որ կրեատիվ է և արժանի «Գրան Պրի» մրցանակի: Կարող եք դիտել տեսանյութն ու համոզվել ինքներդ: