Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Twitter-ն Աշխարհի առաջնության վերաբերյալ տեսահոլովակ է նկարահանել
11/06/2014 18:30

Twitter-ն Աշխարհի առաջնության վերաբերյալ տեսահոլովակ է նկարահանել

Twitter-ը նույնպես որոշել է Աշխարհի Առաջնությանն առնչվող գովազդային հոլովակ նկարահանել և ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ջանքեր չի խնայելու սպասվող ֆուտբոլային խաղերի ընթացում: 

«#WorldCup on Twitter: Love every second» անվանումը ստացած տեսահոլովակի նկարարահնմանը մասնակցել են Բրազիլիայի, Ճապոնիայի և Աֆրիկայի օգտատերերը, ովքեր շփվում են միմյանց հետ՝ օգտագործելով #WorldCup և #WorldCup2014 պաշտոնական հեշթագերը:

Տեսահոլովակի մեծ մասում ցուցադրվում են ֆուտբոլի շնչով լեցուն Բրազիլիայի փողոցները: Այն կարծես փոքրիկ ճանապարհորդություն լինի: Իսկ տեսահոլովակից բացի, Twitter-ը գործարկել է նաև հատուկ մի էջ, որտեղ օգտատերերը կարող են քվեարկել իրենց երկրների օգտին: Յուրաքանչյուր քվեն ավտոմատ կերպով վերածվում է սույն երկրի հավաքականի անունով և համապատասխան հեշտագներով թվիթի (օր.` #USA#brazil2014): Քվեարկության արդյունքները հրապարակվելու են մինչ խաղերի մեկնարկը: