Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Apple սարքերում Google-ին փոխարինելու է Bing-ը
04/06/2014 17:03

Apple սարքերում Google-ին փոխարինելու է Bing-ը

Mac OS Yosemite, իսկ հետագայում նաև iOS 8 հարթակների Spotlight որոնողական համակարգում ինտեգրվելու են Bing տեխնոլոգիաները: Այս մասին հայտնի է դարձել 2014 թվականի հունիսի 2-ին կայացած WWDC կոնֆերանսի ժամանակ, որի շրջանակներում Apple ընկերությունը ներկայացրեց իր օպերացիոն համակարգի 2 նոր տարբերակները:

Mac OS-ի թարմացված տարբերակում Spotlight որոնման դաշտը գտնվելու է անմիջապես Desktop-ի վրա: Արդյունքներում ներառվելու է Wikipedia, Apple, Bing, App Store, iTunes Store և մի շարք այլ ճանաչված ռեսուրսների պարունակությունը: Հիմնական տեղեկատվությունն արտացոլվելու է Desktop-ի վրա, իսկ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ կլինի գործարկել առաջարկվող հավելվածներից որևէ մեկը: