Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Apple-ը հաստատել է 3 մլրդ դոլար արժողությամբ գործարքը
29/05/2014 10:38

Apple-ը հաստատել է 3 մլրդ դոլար արժողությամբ գործարքը

Apple-ը հաստատել է, որ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով պատրաստվում է գնել Beats Electronics և Beats Music ընկերությունները:

Երկու ընկերությունները ձեռք բերելու համար Apple-ը միանվագ վճարելու է 2.6 միլիարդը, իսկ մնացած 400 միլիոնն ընկերությունը կմարի ժամանակի ընթացքում: Beats-ի համահիմնադիրներ Jimmy Lovine-ն ու Dr.Dre-ն գործարքից անմիջապես հետո միանալու են Apple-ին: Այս մասին լուրերը տարածվել են դեռ մայիսի սկզբից:

«Երաժշտությունը մեր կյանքի շատ կարևոր մասն է կազմում, ահա թե ինչու է ընկերությունը շարունակ ներդրումներ անում այդ ոլորտում: Միավորելով նման տաղանդավոր մարդկանցից բաղկացած թիմերը՝ մենք հնարավորություն կունենանք ստեղծել երաժշտական նոր ինովացիոն պրոդուկտներ», – ասել է Apple ընկերության Գլխավոր տնօրեն Թիմ Քուքը: 

The New York Times-ը նշում է, որ Beats-ը պահպանելու է իր անկախությունը: Ամենայն հավանականությամբ, այն Apple-ին լրացուցիչ ռեսուրսներ կտրամադրի կրելի սարքերի մշակումով զբաղվելու համար: Գործարքը դրական ազդեցություն կունենա նաև iTunes և iTunes Radio ծառայությունների կատարելագործման հարցում: