Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
WhistleGPS. Գտնվելու վայրը վերահսկող կրելի սարք շների համար
23/05/2014 12:30

WhistleGPS. Գտնվելու վայրը վերահսկող կրելի սարք շների համար

Այս կրելի սարքի առաջին տարբերակը հագեցած էր մի շարք ֆունկցիաներով, որոնք հնարավորություն էին տալիս տվյալներ հավաքել շան առողջության, ինչպես նաև առօրյա ակտիվության մասին, իսկ բոլորովին վերջերս թարմացված տարբերակը՝ WhistleGPS-ը, համալրվել է ևս մի ֆունկցիայով, որը թույլ է տալիս ֆիքսել շան գտնվելու վայրը:

Մոնիտորինգն իրականացվում է GPS-ի և Whistle բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS սարքերի համար: Առաջարկվող WhistleGPS ծառայության դիմաց օգտատերերից կգանձվի ամսական 5 ԱՄՆ դոլար: Մինչև մայիսի 28-ը ընդունվում են նաև նախնական պատվերներ 49 ԱՄՆ դոլար հատուկ գնով:

Սարքը վաճառքի կներկայացվի սև, նարնջագույն, կանաչ, կարմիր և կապույտ գույներով: Այն ջրակայուն է, իսկ մարտկոցն ապահովում է գադջեթի մեկ շաբաթվա ավտոնոմ աշխատանք: