Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
iPhone 5-ը ոչնչացվում է 18000 կգ ճնշման ներքո
13/05/2014 09:06

iPhone 5-ը ոչնչացվում է 18000 կգ ճնշման ներքո

OnePlus ընկերությունը, որը բոլորովին վերջերս թողարկեց հզոր և համեմատաբար մատչելի One սմարթֆոնը, նորեկ է համարվում էլեկտրոնային սարքերի շուկայում, սակայն արդեն հասցրել է ուսումնասիրել մրցակիցների մարքեթինգային ռազմավարությունն ու նույնիսկ, սեփական շահերից ելնելով, օգտագործել այն:

Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է 18000 կգ ճնշման ներքո ոչնչացվում iPhone 5-ը: Ամենայն հավանականությամբ, այս հոլովակն ընդամենը մեկն է մի ամբողջ շարքից, որը ստացել է Smash the Past անվանումը: Շուտով ականատես կլինենք OnePlus ընկերության՝ ճանաչում ձեռք բերելու նաև մյուս փորձերին: Այդպիսով ընկերությունը մտադիր է դիրքեր գրավել աշխարհի առաջատաների շարքում: