Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Տեսանյութեր դիտողների ցերեկային լսարանի 84%-ն օգտվում է YouTube-ից
09/04/2014 09:05

Տեսանյութեր դիտողների ցերեկային լսարանի 84%-ն օգտվում է YouTube-ից

1980-ից 2000 թվականներն ընկած ժամանակահատվածում ծնված մարդիկ 48%-ով ավելի շատ են ժամանակ հատկացնում վիդեոդիտումներին, քան մնացածը, իսկ օրական ամբողջ լսարանի 84%-ն օգտվում է YouTube-ի ծառայություններից: Այս մասին վկայում են Digital Future in Focus հաշվետվության տվյալները:

Վիճակագրության համաձայն՝ օրական 85 միլիոն օգտատեր դիտում է համացանցում տեղադրված տեսանյութերը: Ընդ որում, համացանցում ընդհանուր վիդեոդիտումների 5.7%-ը բաժին է հասնում գովազդային տեսահոլովակներին:

Վերլուծության է ենթարկվել նաև Sony Crackle-ի լսարանը: Արդյունքում հաշվվեց 18 միլիոն օգտատեր, որին ավելացվեց ևս 12 միլիոն: Դրանք բոլոր այն դեպքերն են, երբ նույն տեսանյութը մեկ էկրանով միաժամանակ դիտում է մի քանի օգտատեր: