Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Oral-B ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին Bluetooth մոդուլով ատամի խոզանակը
12/03/2014 00:47

Oral-B ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին Bluetooth մոդուլով ատամի խոզանակը

Oral-B ընկերությունը ներկայացրել է Oral-B SmartSeries 7000 ատամի էլեկտրական խոզանակը, որը հագեցած է Bluetooth 4.0 տեխնոլոգիայով: Bluetooth-ի միջոցով խոզանակը կապ է հաստատում սմարթֆոնի հետ:

Oral-B App հատուկ հավելվածը խոզանակից օգտատիրոջ ակտիվության մասին տեղեկատվություն է ստանում: Հավելվածը նաև ատամների լվացման ավելի արդյունավետ տարբերակներ է առաջարկում: iOS տարբերակի համար հավելվածը հասանելի կլինի մայիսին, իսկ Android-ի համար`օգոստոսին:

Կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ շեշտը դրվում է խոզանակի և սմարթֆոնի երկկողմանի կապի վրա, ինչը ենթադրում է, որ բացի նրանից, որ հավելվածը հավաքագրում և վերլուծում է տվյալները, այն կարող է նաև կառավարել ատամների լվացման գործընթացը: