Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Թևնոց, որը հիշեցնում է գալիք իրադարձությունների մասին
09/03/2014 15:56

Թևնոց, որը հիշեցնում է գալիք իրադարձությունների մասին

Իսրայելցի դիզայներ Դոռ Թալը մշակել է տարօրինակ, բայց շատ հետաքրքիր թևնոցի նմուշ, որը հիշեցնում է կյանքի կարևոր իրադարձությունների մասին: Սոցիալական ցանցերի սկանավորման շնորհիվ սարքավորումն իր տիրոջ մասին հսկայական ծավալով տեղեկատվություն է ստանում, ինչը թույլ է տալիս, օրինակ, ճիշտ ժամանակին հիշեցնել ընկերների և բարեկամների ծննդյան օրերի մասին:

Իսկ եթե պատկերացնենք, որ թևնոցը կարողանա սկանավորել ոչ միայն Ձեր, այլև այն մարդկանց օգտահաշիվների պարունակությունը, ում հետ Դուք հաճախակի շփում եք ունենում, հրապարակված գրառումների շնորհիվ կկարողանաք նախապես իմանալ նրանց տրամադրության և ցանկությունների մասին և, հետևաբար, նաև այն, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Հավելվածի ինտերֆեյսը կազմում են գունավոր շրջանակները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը և համապատասխանում է կյանքի որևէ ոլորտի, օրինակ` կարմիր շրջանակը նկարագրում է հարաբերությունները, կանաչը`աշխատանքը, կապույտը`ֆինանսական դրությունը: Եվ որքան մեծանում է շրջանակի տրամագիծը, այնքան ավելի մոտ է պլանավորված իրադարձությունը: Իհարկե, տեղեկատվության հավաքագրման այս միջոցը ոչ բոլորին դուր կգա, բայց պետք է խոստովանել, որ գաղափարը բավակին հետաքրքիր է: