Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր
04/05/2022 14:58

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր

Մայիսի 22-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց  մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունները, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)։

Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ նաև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում:

Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Հաղթողները համար սահմանված են մրցանակներ։

Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ: Կազմակերպիչները խրախուսում են այն մասնակիցների ներգրավումը, ովքեր տարբեր տարիների մասնակցել են հանրապետական ու միջազգային մրցույթների:

Մրցույթին կարող եք գրանցվել հետեւյալ հղմամբ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։

https://forms.gle/mT5y44swAyqiEYA1A

Ֆեյսբուքյան էջ` https://fb.me/e/3cUG7laQh