374
21
2808
Beeline. Երևանում գործարկվել է 4G ցանց

Beeline. Երևանում գործարկվել է 4G ցանց

Այժմ Beeline ընկերության բաժանորդները կարող են օգտվել 4-րդ սերնդի գերարագ ինտերնետ կապից: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Beeline-ը պաշտոնապես հայտարարեց Երևանում 4G/LTE բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցը հնարավորություն է տալիս օգտվելու մինչև 60 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետից:

Ցանցը հանձնվել է փորձնական կոմերցիոն շահագործման և ներկա դրությամբ գործում է Երևանի կենտրոնում: Մայրաքաղաքում արդեն տեղադրված է 4G ստանդարտ ունեցող 70 բազային կայան, որոնց թիվը մինչև տարվա վերջ նախատեսվում է ավելացնել մինչև 150:

«Տեխնոլոգիաները զարգանում են, և որպես Հայաստանում կապի խոշորագույն օպերատոր, Beeline-ն անմասն չի մնա այդ գործընթացից: Ուրախ ենք տեղեկացնել, որ բջջային ինտերնետի մեր բոլոր ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ և հարմար` շնորհիվ  4G ստանդարտով նոր, ժամանակակից բջջային ցանցի», - լրագրողների հետ հրավիրված հանդիպման ժամաանկ նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինչպես վստահեցնում են Beeline-ից՝ ընկերության տեխնիկական մասնագետների կողմից իրականացվել են զգալի աշխատանքներ ուղղված ցանցի արդիականացմանը, և այժմ համակարգը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որը ամենամոտ ժամանակում հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել նոր ծառայություններ: Ցանցի վերազինման աշխատանքները շարունակվում են, և շուտով Երևանում լիովին կարդիականացվեն սարքավորումները, ինչն, անկասկած, էականորեն կբարելավի մայրաքաղաքում տրամադրվող ծառայությունների որակը:

Սպասվում է, որ մինչև հաջորդ տարվա վերջ 4G/LTE բջջային ցանցը կգործարկվի նաև հանրապետության առավել խոշոր քաղաքներում:

«Բոլոր  միջազգային ստանդարտներին համապատասխանող ցանցի կառուցումը և մեր հարյուր հազարավոր բաժանորդներին գերարարգ ինտերնետով ապահովելը մեծ մարտահրավեր է և պատասխանատվություն մեր ընկերության տեխնիկական բլոկի համար: Սակայն տեխնոլոգիաների զարգացումը և բաժանորդներին լավագույն որակի ծառայություններով ապահովելը մեր նպատակն է և մենք պատրաստ ենք այն իրագործել», - նշեց ընկերության Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:

Հարկ է նշել, որ նոր ցանցից օգտվելու համար բաժանորդի սմարթֆոնը, պլանշետը կամ USB-մոդեմը պետք է համապատասխաննեն 4G/LTE ցանցի պահանջներին և ունենան տեղադրված USIM-քարտ:

Կարճ հասցե: geek.am/u/5365.html
Beeline Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին 4G LTE Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2657 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։ WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS