Web

Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  

Google Maps-ում հնարավոր է Pac-Man խաղալ
01/04/2015 11:15

Google Maps-ում հնարավոր է Pac-Man խաղալ

Հայտնի է, որ ամեն տարի, ապրիլի 1-ին, Google-ն իր նախագծերից որևէ մեկում ինչ-որ զվարճալի գործառույթ է ներդրում, ինչով էլ նշում է ծիծաղի կամ հիմարների միջազգային օրը: Այս տարի հերթը հասել է Google Maps-ին, որտեղ ներդրվել է դասական Pac-Man խաղը: Այն կարելի է խաղալ ցանկացած քաղաքում: Բնական է, որ մենք փորձեցինք դա անել Երևանի կենտրոնում:

Pac-Man խաղալու համար պետք է մուտք գործել Google Maps, տեղակայվել ձեր ուզած վայրում և սեղմել ներքևի ձախ անկյունի Pac-Man կոճակը: Google-ն ըստ տվյալ վայրի քարտեզի կստեղծի Pac-Man-ի աշխարհ: Բարի Ժամանց: