Web

Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Microsoft-ը սկսում է փորձարկել Skype Translator ծառայությունը
16/12/2014 14:01

Microsoft-ը սկսում է փորձարկել Skype Translator ծառայությունը

Skype Translator նոր ծառայությունը հաղորդակցվելու հնարավորություն կստեղծի նույնիսկ այն օգտատերերի համար, ովքեր խոսում են տարբեր լեզուներով: Microsoft ընկերությունն արդեն սկսել է ծառայության թեստավորումը, և բոլոր նրանք, ովքեր հասցրել են լրացնել գրանցման հայտը և ում թեկնածությունները հավանության են արժանացել ընկերության կողմից, արդեն կարող են օգտվել օնլայն թարգմանչի ծառայություններից: 

Նշենք, որ համակարգն աշխատում է 45 լեզուներով: Ձայնային և տեսազանգերի ընթաքում այն իրական ժամանակում թարգմանում է օգտատիրոջ խոսքը մի լեզվից մյուսը: Օնլայն թարգմանչի աշխատանքին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել ներկայացված տեսանյութը: