Web

Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վիքիպեդիայի հոդվածները ներկայացվել են գալակտիկայի տեսքով
10/12/2014 18:07

Վիքիպեդիայի հոդվածները ներկայացվել են գալակտիկայի տեսքով

Այն փաստը, որ Վիքիպեդիան հագեցած է ցանկացած տեսակի տեղեկատվությամբ և հռչակ է վայելում աշխարհի բոլոր անկյուններում, կասկածի չի ենթարկվում, սակայն ֆրանսիացի ուսանող Օուեն Քոմեքը որոշել է ավելի պատկերավոր տեսք հաղորդել կայքում հրապարակված հոդվածներին՝ դրանցից յուրաքանչյուրն ըստ բովանդակության համապատասխանեցնելով գալակտիկայի աստղերից մեկին: 

Որոշ ժամանակ անց այս մտահղացումը կյանքի կոչվեց WikiGalaxy նախագծի ներքո: Եվ չնայած նախագիծն արդեն իսկ գործարկված է՝ Քոմեքը շարունակում է կատարելագործել այն՝ ավելացնելով նման ֆորմատով հասանելի նյութերի քանակը: Բացի այդ, WikiGalaxy-ն առայժմ ադապտացված է միայն Google Chrome-ի համար (սակայն անթերի աշխատում է նաև Firefox-ում): Սպասվում է, որ հետագայում այն հասանելի կլինի նաև մյուս բրաուզերներում: