Web

Փետրվար, 2026
January 2026
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

«КиноПоиск.ru» կայքը վերածվում է օնլայն կինոթատրոնի
01/12/2014 13:37

«КиноПоиск.ru» կայքը վերածվում է օնլայն կինոթատրոնի

«Кинопоиск.ru» կայքի նորացված տարբերակում օգտատերերը, ֆիլմերի թրեյլելերներին և նկարագրին ծանոթանալուց բացի, այսուհետ ամբողջական ֆիլմեր դիտելու հնարավորություն կունենան: 

РБК հրատարակչության տվյալների համաձայն՝ ներկա պահին «Яндекс»-ը, որին պատկանում է «КиноПоиск» հարթակը, համաձայնագրեր է կնքում մի շարք մատակարարների հետ, որոնց թվին են դասվում СТС հեռուստաալիքը, ինչպես նաև Rutube.ru և Ivi.ru կայքերը: Գործարքներն առայժմ ընթացքի մեջ են, այդ իսկ պատճառով մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: 

Հայտնի է, որ ֆիլմերի վերբեռնման համար օգտագործվելու է «Одноклассники» և «ВКонтакте» սոցցանցերի օգտատերերին քաջ հայտնի Platform հարթակը:

Իսկ թե երբ կգործարկվի կայքի նորացված տարբերակը, «Яндекс» ընկերությունն առայժմ չի հայտնում: