Web

Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Google ընկերությունը գործարկում է Chrome-ի 64 բիտ տարբերակը
04/06/2014 11:39

Google ընկերությունը գործարկում է Chrome-ի 64 բիտ տարբերակը

Google-ը ներկայացրել է Windows 7 և Windows 8 հարթակների համար նախատեսված Chrome բրաուզերի նոր՝ 64 բիտաննոց տարբերակը: Ինչպես նշում է Google-ը, Chrome-ի նոր տարբերակը ունի երեք հիմնական առավելություն, որոնցից առաջինն արագությունն է: Բրաուզերը 25%-ով ավելի արագ է աշխատում, քան նախորդ տարբերակը:

Մյուս առավելությունը, որի մասին ցանկանում ենք նշել, անվտանգությունն է: Ավելացել են համակարգչի անվտանգությունն ապահովելու նոր գործիքներ, ինչպես նաև ավելի արդյունավետ են դարձել արդեն իսկ գոյություն ունեցող գործիքները:

Երրորդ առավելությունը կայունությունն է: Chrome-ի նոր տարբերակում կրկնակի նվազել է խափանումների քանակը:

Google-ը ոչինչ չի նշել բրաուզերի գործարկման ժամկետների մասին: Chrome 64 բիտ տարբերակն այժմ գտնվում է թեստավորման շրջանում և դրա վերջնական տարբերակին, ամենայն հավանականությամբ, կարելի է սպասել օգոստոս ամսից հետո:

Լրահոս