Web

Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Twitter-ի նոր ինտերֆեյսով էջերն այսուհետ հասանելի են բոլոր օգտատերերի համար
29/05/2014 09:53

Twitter-ի նոր ինտերֆեյսով էջերն այսուհետ հասանելի են բոլոր օգտատերերի համար

Twitter-ը հայտնել է, որ թարմացված ինտերֆեյսով օգտատիրական էջերն արդեն հասանելի են բոլորի համար: Նոր էջերում օգտատերերը հնարավորություն կունենան տեղադրել ավելի մեծ չափսերով լուսանկարներ, ինչպես նաև առանձնացնել ավելի մեծ կարևորություն ունեցող թվիթերը:

Ընդլայնվել են նաև թվիթերի ֆիլտրացիայի հնարավորությունները: Այժմ օգտատերերը կարող են դասավորել թվիթերն ըստ տարատեսակ խմբավորումների, օրինակ՝ թվիթեր, որոնք պարունակում են լուսանկարներ, պատասխաններ պարունակող թվիթեր և այլն: Ավելի մեծ կարևորություն ունեցող գրառումները հնարավոր կլինի տեղադրել էջի վերին հատվածում: