Web

Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Twitter-ն օգտատերերին այլևս չի անհանգստացնի email-ծանուցումներով
18/05/2014 16:12

Twitter-ն օգտատերերին այլևս չի անհանգստացնի email-ծանուցումներով

Վերջերս Twitter-ի օգտատերերն իրենց էջերում հայտնաբերել են ծանուցում, որտեղ նշվում է, որ միկրոբլոգերի ծառայությունը թվիթերի և օգտահաշիվների հետ կապված գործունեության մասին ծանուցումներ այլևս չի ուղարկելու:

«Մենք նկատել ենք, որ Դուք մեծ քանակով նամակներ եք ստանում Twitter-ից, այդ իսկ պատճառով թվիթերի հետ կապված Ձեր գործունեության մասին ծանուցումներ այլևս չենք ուղարկի: Եթե ցանկանում եք կրկին ակտիվացնել ծանուցումների ծառայությունը, բավական է պարզապես անջատել «խելացի» կարգավորումները», – նշում ենTwitter-ի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի վերջին ընկերությունն ամբողջ աշխարհում պաշտոնապես գործարկեց օգտատերերի էջերի թարմացված տարբերակը, ինչի արդյունքում հնարավորություն ընձեռվեց տեղադրել ավելի մեծ չափսերով լուսանկարներ, ինչպես նաև առանձնացնել ավելի մեծ կարևորություն ունեցող թվիթերը: Ընդլայնվեցին նաև թվիթերի ֆիլտրացիայի հնարավորությունները: