Որն է .am տիրույթի ամենաերկար դոմենը
Ինտերնետային ցանկացած նախագծի ամենակարևոր բաղադրիչներից մեկն ինտերնետային հասցեն կամ հայերեն ասված` դոմենն է: Ինտերնետը ողողված է խորհուրդներով, թե ինչպիսին պետք է լինի «ճիշտ» դոմենը: Ամենատարածված խորհուրդներից մեկն էլ այն է, որ դոմենը չպետք է շատ երկար լինի: Սակայն արի ու տես, որ կան մարդիկ, որ այդպես չեն մտածում:
Տեխնիկապես դոմենի անունը կարող է բաղկացած լինել առավելագույնը 63 նիշից` չհաշված դոմենային գոտին: Օրինակի համար .com գոտում ամենաերկար դոմենը կարող է լինել 67 նիշ: Անունը կարող է մի փոքր երկարել, եթե օգտագործվի ազգային դոմենային գոտի, օրինակ` org.uk:
Ամենաերկար դեմենային անունները գրանցվում են հիմնականում զվարճանքի համար: Օրինակ` 141592653589793238462643383279502884197169399375105820974944592.com դոմենը կարծես թե թվերի անիմաստ շարան է, սակայն 3. ենթադոմենով այս դոմենը ճանաչելի է դառնում մաթեմատիկայից տեղյակ ցանկացած մարդու համար, այն արտացոլում է Պի թիվը` 3.1415… :
Ոմանք երկար դոմեններ են գրանցում ռեկորդներ սահմանելու համար, և հիմնականում օգտագործում են ինչ-որ նախադասություններ`
thelongestdomainnameintheworldandthensomeandthensomemoreandmore.com կամ iamtheproudownerofthelongestlongestlongestdomainnameinthisworld.com:
Իհարկե գրանցված են նաև իրար հարջորդող թվերով և տառերով դոմենները` 123456789101112131415161718192021222324252627282930313233343536.com և abcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijk.com, ընդ որում վերջին դոմենը հանդիսանում է էլեկտրոնային փոստի համակարգ, և եթե ցանկանում եք ինչ-որ մեկին «վատ» անակնկալ մատուցել, կարող եք օգտագործել սույն համակարգը:
Նշենք ևս մեկ հետաքրքիր երկար դոմեն` llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch.co.uk, կամ ամենաերկար տարբերակը` llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogochuchaf.org.uk, որը 2002թ.-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Դոմենը Ուելսում գտնվող գյուղի անուն է, երկրորդ տարբերակում կիրառվել է org.uk գոտին և դոմենի անվանն ավելացվել uchaf (Ուելսի լեզվով վերին, որը մատնանշում է գյուղի ամենահին թաղամասը) մասնիկը` որպեսզի այն դառնա աշխարհի ամենաերկար դոմենը:
Ամենաերկար դոմեններից անցում կատարենք ամենակարճերին: Անկնհայտ է, որ մեկ սիմվոլով դոմենների պահանջարկը անփաչ մեծ է` գինը նույնպես: Օրինակ` z.com-ը պատկանում է Nissan-ին, x.com-ը` Paypal-ին: .am դոմենային տիրույթում մեկ նիշ պարունակող բոլոր դոմենները գրանցված են: Գրանցողները հիմնականում արտասահմանցիներ են` ճապոնացիներ, ամերիկացիներ, անգլիացիներ և այլ, միայն q.am-ն է, որ գրանցված է հայի կողմից:
Վերջապես անցնենք .am գոտու ամենաերկար դոմենին, որի հայտնաբերման համար շնորհակալություն ենք հայտնում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանին: .am տիրույթի ամենաերկար դոմենն է` thechurchofjesuschristoflatter-daysaints.am: Գրանցված է ԱՄՆ Յուտա նահանգում գործող Corp. Of The President Of The Church of Jesus Christ of LDS կրոնական կազմակերպության կողմից:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է