Web

Փետրվար, 2026
February 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

Google Naps. Հավելված, որը կօգնի հարմարավետ վայր գտնել ննջելու համար
31/03/2014 17:20

Google Naps. Հավելված, որը կօգնի հարմարավետ վայր գտնել ննջելու համար

Հոլանդացիները մշակել են Google Naps ծառայությունը, որը քարտեզի վրա ցույց է տալիս բոլոր այն հարմարավետ վայրերը, որտեղ կարելի է մի փոքր ննջել:

Հոգնած մարդու համար շատ բան անհրաժեշտ չէ քուն մտնելու համար, բավական են նույնիսկ զբոսայգու նստարանները, հյուրընկալ մարդկանց տներն ու որոշ կամուրջներ: Նոր մշակված պորտալը, որն աշխարհառչակ Google Maps ծառայության նմանանակումն է, ստեղծվել է «վաստակած քունը վայելելու համար ամենահարմարավետ վայրերը» գտնելու նպատակով: Համենայնդեպս, այդպես են հայտարարել նախագծի հեղինակները:

Քարտեզի վրա բոլոր նշումներն արվում են օգտատերերի կողմից: Օրինակ, նրանք կարող են խորհուրդ տալ մյուս օգտատերերին վայրեր, որտեղ կարելի է կերակրել սագերին կամ էլ վայելել հանգիստը կատարյալ լռության մեջ:

Օգտատերերի ակտիվության շնորհիվ Google Naps-ի վրա այսօր կարելի է հազարավոր նշումներ հաշվել Գրենլանդիայում և Հարավային Աֆրիկայի երկրներում, որտեղ կարելի է հանգիստ քուն մտնել: