Web

Հունիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Facebook. ամսական 375 միլիոն օգտատեր խաղեր է խաղում
21/03/2014 12:50

Facebook. ամսական 375 միլիոն օգտատեր խաղեր է խաղում

Եթե կարծում եք, որ ուղղակի չեք կարողանում դադարել Candy Crush Saga կամ Facebook-ի այլ խաղերը խաղալ, ապա կարող եք չանհանգստանալ, քանի որ Դուք մի մեծ խմբի անդամ եք:

Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող Game Developers Conference կոնֆերանսի ժամանակ Facebook-ը հետաքրքիր վիճակագրություն ներկայացրեց իր 1.3 միլիարդ օգտատերերի մասին: Օրինակ, իր ակտիվ օգտատերերի ճիշտ մեկ քառորդը`375 միլիոն մարդ ամսական միջինը մեկ Facebook-յան խաղ է խաղում:

Ի դեպ, խաղերի վերաբերյալ ընկերների կողմից ուղարկված նյարդայնացնող ծանուցումներն ավելի շատ են: Facebook-ի տվյալների համաձայն օրեկան մոտ 735 միլիոն այդպեսի ծանուցում է ուղարկվում:

Վերջին մեկ տարվա ընթացքում Facebook-ի ամենաճանաչված խաղերի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Candy Crush Saga-ն, որին անմիջապես հաջորդում են Farm Heroes Saga և Pet Rescue Saga խաղերը: Բացի այդ, AppData ընկերության վերլուծաբանների տվյալներով Candy Crush Saga-ն համարվում է նաև սոցիալական ցանցի ամենաճանաչված հավելվածը:

Լրահոս