Web

Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Samsung-ը ներկայացրել է Tizen օպերացիոն համակարգի նոր տարբերակը
06/03/2014 14:09

Samsung-ը ներկայացրել է Tizen օպերացիոն համակարգի նոր տարբերակը

Samsung ընկերությունը շարունակում է ընդլայնել Tizen օպերացիոն համակարգը: Mobile World Congress-ի ժամանակ ցուցադրված «խելացի» ժամացույցներից բացի, այս տարի սպասվում են ևս մի քանի սմարթֆոններ, որոնց աշխատանքի հիմքում կլինի Tizen օպերացիոն համակարգը: Ցուցադրված տարբերակներից վերջինը 2.2.1 է, որը, համեմատած նախկինում թողարկված տարբերակների հետ, ֆունկցիոնալ տեսանկյունից շատ ավելի մեծ հնարավորություններ ունի: Այն ևս շատ նման է Android-ին, սակայն որոշ տարբերություններ ամեն դեպքում կան:

Ծրագրավորողները պնդում են, որ Tizen նոր համակարգը նախատեսված չէ կանաչ ռոբոտի (Android) հետ մրցակցելու համար, այն պարզապես կծառայի որպես այլընտրանքային տարբերակ, ինչը հավանական է դարձնում տարբեր օպերացիոն համակարգերով նույն սարքավորումների վաճառքը կամ էլ նախընտրած օպերացիոն համակարգի տեղադրման հնարավորությունը սարքավորումը ձեռք բերելուց հետո: