Web

Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Չինաստանում ինտենետի սահմանափակումն իրականացվում է հատուկ մարմինների ավելի քան 2 միլիոն աշխատակցի կողմից
08/10/2013 11:10

Չինաստանում ինտենետի սահմանափակումն իրականացվում է հատուկ մարմինների ավելի քան 2 միլիոն աշխատակցի կողմից

Գաղտնիք չէ, որ Չինաստանում ինտերնետը գործում է զգալի սահմանափակումներով: Չինաստանի պետական հատուկ մարմինների կողմից վերոնշյալ գործընթացը իրականացվում է բավական մեծ էֆեկտիվությամբ: Սակայն արդյունավետ գործունեությունը պայմանավորված չէ միայն նրանով, որ սահմանափակման համար օգտագործվում են տրաֆիկի զննման գերժամանակակից տեխնոլոգիաներ և սարքավորումներ: Պարզվում է, որ նշված ոլորտում աշխատանքի էֆեկտիվ կազմակերպման մեջ մեծ դեր ունի նաև մարդկային գործոնը: Այսպիսով, Չինաստանում ինտերնետի սահմանափակման հատուկ պետական մարմիններում աշխատում է մոտ 2 միլիոն մարդ: Պատկերացնելու համար նշենք, որ դա Երևանի բնակչության կրկնապատիկն է: Սույն աշխատակիցների կողմից հիմնականում իրականացվում են սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների մոնիտորինգի աշխատանքները: Նրանցից շատերը զբաղված են Twitter-ի չինական տարբերակի` Weibo-ի բովանդակության դիտարկմամբ: Նշենք, որ Weibo-ի օգտատերերի քանակը գերազանցում է Twitter-ի օգտատերերի քանակին և հասնում մոտ 300 միլիոնի: