252
2500
Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» ակցիային

Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» ակցիային

Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» համաշխարհային էկոլոգիական ակցիային, որն անցկացվել է 2018 թ․ մարտի 24-ին՝ 20։30-ից մինչև 21։30-ը։

Շաբաթ երեկոյան՝ մարտի 24-ին մեկ ժամով Երևանում անջատվել է Beeline-ի բոլոր վարչական շենքերի լուսավորությունը, մի շարք սպասարկման և վաճառքի գրասենյակների արտաքին լուսավորությունն, ինչպես նաև տասնյակ գովազդային արտաքին վահանակների լուսավորությունն ամբողջ երկրի տարածքում։

«Մոլորակի ժամ» ակցիան արդեն դարձել է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ։ Տասնյակ հազարավոր քաղաքներ ամբողջ աշխարհում մասնակցում են ակցիային, որպեսզի մարդկության ուշադրությունն ուղղեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությանը։ Միանալով ակցիային՝ Beeline-ն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես կարևոր քայլ՝ ապագա սերունդների մասին հոգատարության հարցում, քանի որ լավ օրինակը միշտ ունենում է ակտիվ հետևորդներ, և մենք միասին կարող ենք վաղվա օրը դարձնել ավելի լավը», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոլորակի ժամ»-ը մարդկության պատմության մեջ ամենազանգվածային էկոլոգիական ակցիան է, որն անցկացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։ Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը հրավիրել արդիական էկոլոգիական խնդիրներին, կոչ անել մտածել բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին և միավորվել մոլորակի ապագան փրկելու շուրջ։

Միջազգային «Մոլորակի ժամ» միջոցառումը 2018 թ․ տեղի ունեցավ 11-րդ անգամ։ Նախորդ 2017 թ-ին ակցիան ունեցել էր մասնակիցների ռեկորդային թիվ՝ ավելի քան 184 երկիր։

Կարճ հասցե: geek.am/u/5653.html
Beeline Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Մոլորակի ժամ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2751 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS