Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը
01/08/2016 21:16

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

Շտապում ենք Ձեզ տեղեկացնել՝ սկսվել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը:

Ժամանակն է Ձեր սեփական գաղափարը դարձնել իրականություն և վերցնել Ձեզ պատկանող հաջողության գավաթը:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը բիզնես մոդելների առաջնություն է, որը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար: 2016թ-ին այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում:

Բիզնես մոդելի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը www.Armenia.startupcup.com/submit կայքում:

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը մրցանակային ֆոնդերը հետևյալն են՝

1-ին  տեղը հաղթողը կստանա մինչև 1.500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

2-րդ տեղը՝ 1.000.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երկրորդ մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

3-րդ տեղը՝ 500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երրորդ մրցանակակիրը նույնպես հնարավորություն է ստանում ներկա գտնվել World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Armenia StartUp Cup Ազգային Առաջնության ցանկացած մասնակից իր բիզնեսի համար կարևոր ձեռքբերումներով է եզրափակում այս մրցոյթում իր մասնակցությունը: Մրցույթի 4 ամիսների ընթացքում նա ստանում է անհատական խորհրդատվություն բիզնեսի ճիշտ ներկայացման (պրեզենտացիայի), հաշվպահության, ֆինանսների, մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում. անհրաժեշտ իր նորաստեղծ բիզնեսի կայունացման համար:

Լրահոս