
8-րդ Բարքեմփ Երևան (չ)կոնֆերանսը կմիավորի ավելի քան 2000 ՏՏ մասնագետների
Հունիսի 18-ից 19-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված, ավելի քան 2000 մեդիա և ՏՏ ոլորտի մասնագետների մի հարկի տակ միավորող, երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2016»-ը:
Արդեն 8-րդ տարին անընդմեջ անցկացվող յուրահատուկ՝ ոչ պաշտոնական ձևաչափով կոնֆերանսի մասնակիցներն այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, ելույթներ ունենալ, կիսվել սեփական փորձով: Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2016»-ի ընթացքում բացի ելույթներից սպասվում են վարպետության դասընթացներ և աշխատաշուկա՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար:
(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան չորս միջազգային հյուրեր՝ Yandex Taxi նախագծի մարքետինգի տնօրեն՝ Դանիլ Շուլեյկոն, SMM մասնագետ՝ Անդրեյ Ֆռոլչենկովը, Jumpstart մեդիա ընկերության գործադիր տնօրեն՝ Էրիկ Բարեթը, Ինտերնետի և մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն՝ Իոհաննա Բրոնովսկին:
Արդեն 3 տարի շարունակ ԲարՔեմփ Երևան 2016-ի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են՝ Workfront Armenia, SFL LLC, BetConstruct, PicsArt, Synergy, Insider, Simply Technologies ընկերությունները: (Չ)կոնֆերանսի աջակիցներն են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, TMS Burger-ը: Ինֆորմացիոն գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունը, IP Marketing ընկերությունը և Startup Armenia-ն:
(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հեշթեգն է #barcampevn16-ը:
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում Բարքեմփն անցկացվում է 2009թվականից: Առաջին Բարքեմփ Երևանի մասնակիցների թիվը տատանվում էր 200-ից 300-ի սահմաններում, իսկ 7 տարի անց՝ գերազանցեց 2000-ը:
-
14:04 10/04/25Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի
-
12:54 14/03/25Team Telecom Armenia-ն բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է