Beeline. Արմավիրում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը
Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում Արմավիրի մարզում Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Արմավիր քաղաքի մշակույթի պալատում կայացած միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մշակույթի պալատում կցուցադրվեն Բրիտանական ֆիլմերի փառատոնի 3 ֆիլմ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Արմավիրում փառատոնի բացումը տեղի կունենա «Անտեսանելի կինը» ֆիլմով։
«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ մենք ոչ միայն նպաստում ենք լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում ենք երեխաներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Անչափ կարևորում եմ այն համգամանքը, որ այս ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում։ Հայաստանի տարբեր շրջաններում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երեխաների և համոզված եմ, որ այս ֆիլմերի ցուցադրությունից հետո էլ ավելի կընդլայնվի նրանց մտահորիզոնը և կզարգանա ստեղծագործական որգին, իսկ Beeline–ը կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սա հրաշալի հնարավորություն է ծանոթանալու բրիտանական լավագույն ֆիլմերին: Հատկանշական է, որ ֆիլմերը ներկայացնում են մարդկանց կյանքն ու հույզերը, նրանց առօրյան ու ապրումները, այսպիսով` վերստեղծելով տաբերի դարերի, ինչպես նաև ժամանակակից Բրիտանիայի նկարագիրը», – ասաց Բրիտանական խորհրդի Արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։ Երևանյան և մինչ այսօր կայացած մարզային ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 7.500 հանդիսատես:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է