Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 14-ին
Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 14-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում` Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով:
«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Համոզված եմ, որ մեր աջակցությամբ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում կինոարվեստի սիրահարների համար հասանելի կդառնան հետաքրքիր և որակյալ ֆիլմեր, իսկ երիտասարդներն իրենց տաղանդով և ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին և հայկական մշակույթին։ Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի տարբեր մարզերում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Բրիտանական խորհուրդն ուրախ է յուրաքանչյուր տարի հնարավորություն տալ հայ հանդիսատեսին դիտելու բրիտանական լավագույն ֆիլմերը: Այս տարի ևս փառատոնի շրջանակում կցուցադրվեն յոթ ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների ու ստացել կինոքննադատների բարձր գնահատականը»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-ից մինչև փետրվարի 20-ը Մոսկվա և Սինեմա Սթար կինոթատրոններում: Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն`Դիլիջանում (5-7 մարտի, UWC Դիլիջան Քոլեջում), Արարատում (16-18 մարտի, Արարատի Մշակույթի Պալատում) և Արմավիրում (20-22 մարտի, Արմավիրի Մշակույթի Պալատում)։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները և Ռադիո Վանը, Ռադիո Հայը և Ռադիո FM 105.5-ը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է