Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է նոր աքսելերացիոն ծրագրի մեկնարկը
26/01/2015 20:45

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է նոր աքսելերացիոն ծրագրի մեկնարկը

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագիրն այս տարի աննախադեպ ակտիվ արձագանքի արժանացավ, և  ավելի քան 30 թիմ մասնակցության հայտ ներկայացրեց այս նախաձեռնությանը, որը կոչված է հնարավորություն տալու երիտասարդ տեխնոլոգիական թիմերին յուրաքանչյուր նորարար գաղափար վերածել կենսունակ և մրցունակ պրոդուկտի՝ անհրաժեշտ ռեսուրսների, գիտելիքների և փորձի մատչելությունն ապահովելու միջոցով:  

2015թ. հունվարի 12-ից 15-ը տեղի ունեցավ «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի մասնակիցների ընտրության փուլը, որի ընթացքում հայտ ներկայացրած  թիմերից հարցազրույցների արդյունքում ընտրվեցին    մասնակից 8 թիմերը: Դրանք են.

  • Ask on’FIY. հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել հենց տեղաբնակներին խոսային հավելվածի միջոցով:
  • DAB. ծրագրի միջոցով սկսնակ երգիչները, դերասանները հնարավորություն են ունենում իրենց տաղանդը ցուցադրել և գտնել հովանավորներ:
  • DHUNT. ծրագրի միջոցով անհատներն կարող են պատվիրել արագ սպառման ապրանքներ հենց իրենց շրջակա խանութներից :
  • Eye Motion. տեսողության վերականգնողական խաղ՝ նախատեսված կլինիկաների և ՏՏ կազմակերպությունների համար:
  • Flaxon. ծրագիր, որը վերաբաշխում է սերվերներին ուղղված հարցումները մի քանի սերվերների միջև:
  • Home Planning. ծրագիրն օգտատերերին հնարավորություն է ընձեռում պլանավորել տան ներքին հարդարանքը առանց դիզայներներին վճարելու:
  • Moth. ծրագրավորման նոր լեզու, որը հիմնված է C# լեզվի վրա և նախատեսված է դպրոցականների համար:
  • Scru. հեռախոսային հավելված, որի շնորհիվ ռեալ կյանքում իրար հետ հանդիպում են մարդիկ, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները:
 

Աքսելերացիայի ծրագրի ողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ կտանեն իրենց պրոդուկտի զարգացման ուղղությամբ ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով և գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին, որոնք հնարավորություն կտան նրանց արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար: Ի հավելումն մասնագիտական, խորհրդատվական, ռեսուրսային և ցանցային աջակցության, մասնակիցները կստանան նաև աշխատանքային տարածք և համակարգիչներ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, մասնակցույթուն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած միջոցառումներին, դասընթացներին, սեմինարներին և իհարկե աջակցություն առաջին ֆինանսավորումը/ներդրումը ստանալու հարցում:

2015թ. ապրիլին կկայանա <<ՄԻԿ Աքսելերացիա>> ծրագրի Դեմո օրը, որի ընթացքում թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական պրոդուկտները ներկայացնել միջազգային լսարանին ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Չիլիից և մի շարք այլ հավանական ներդրողների, ձեռներեցների ու մասնագետների դատին: