Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Այս գիրքն ընթերցելու համար Դուք ընդամենը 24 ժամ ունեք
23/01/2015 11:58

Այս գիրքն ընթերցելու համար Դուք ընդամենը 24 ժամ ունեք

Ինչպե՞ս կարել է ստիպել ընթերցողներին մեկ շնչով մի ամբողջ գիրք կարդալ: Կարելի է, օրինակ, վայրկյանաչափ օգտագործել, որպեսզի սահմանված ժամանակի լրանալուն պես գիրքն ինքնաոչնչացվի: Հենց այսպես է վարվել հանրահայտ ամերիկացի գրող Ջեյմս Փաթերսոնը: Իր «Private Vegas» ստեղծագործության նկատմամբ ընթերցողների ուշադրությունը գրավելու նպատակով վերջինս ինքնաոչնչացվող գիրք է թողարկել: 

«Private Vegas»-ը սկիզբից մինչև վերջ ընթերցելու համար Փաթերսոնը 24 ժամ է հատկացրել: Ժամանակը լրանալուն պես գիրքը, կախված ընտրված տարբերակից, ջնջվում կամ պայթում է: Առաջին 1000 ընթերցողները հնարավորություն կունենան անվճար ձեռք բերել գրքի էլեկտրոնային տարբերակը: Լարվածություն առաջացնելու նպատակով էկրանի վրա արտացոլվելու է սահմանված ժամանակի հետհաշվարկը:

Կա ևս մեկ՝ շատ ավելի հետաքրքիր տարբերակ: Կարելի է 294038 ԱՄՆ դոլարով ձեռք բերել գրքի տպագիր տարբերակը, որի վրա նույնպես վայրկյանաչափ է տեղադրված լինելու: Հարկ է նշել, որ գրքի գինը ներառում է ընթրիք Ջեյմս Փաթերսոնի հետ: